ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի, Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Դասախոսը գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար:
Վերմիշյանի անցած ճանապարհը կմոռացվի, իսկ կաշառքը կմնա
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականն հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլար վերցնելիս ԱԱԾ աշխատակիցները բռնել ու բերման են ենթարկել հիշյալ դասախոսին, որը խոստովանել է հանցագործության կատարումը:
ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։