ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար։
«ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության աշխատակիցը, որը պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետն էր, պաշտոնաթող գնդապետ, ապօրինություններ է կատարել։ Նա 2013-2018թթ տարբեր տնտեսվարող սուբյեկտների հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շենգավիթի նախկին ղեկավարը տնտեսվարողներից խոշոր գումար է հավաքագրել և յուրացրել. տեսանյութ
Բացի այդ, պաշտոնյան ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։
Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
«Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցսպասարկման կենտրոնի» տնօրենը գումար է յուրացրել