Քանի անգամ են փորձել անցնել ՀՀ սահմանն ու թմրանյութ ներկրել. ԱԱԾ–ն ամփոփել է 2019 թվականը

Ազգային անվտանգության ծառայությունն ամփոփել է 2019 թ. մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. 2019 թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կանխել են պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտել են անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։

Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում

Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի, առգրավվել են 6,5 կգ ընդհանուր զանգվածով տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Ներքնակները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

2019 թ. ընթացքում պետական սահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 2171 անձ։

Տղամարդն էլեկտրական սղոցի մեջ թմրամիջոց է թաքցրել և ուղարկել Հայաստան