ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) տեղեկացնում է, որ Մոսկվայի «Արարատ» ակումբի ղեկավարները 4 տարի չեն կարողանա աշխատել ֆուտբոլի բնագավառում։ Տեղեկությունը հայտնել է ՌՖՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը։
Փետրվարին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Արարատ» ակումբը հեռացվել է Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնից` 2019/20 խաղաշրջանի համար ակումբից ՌՖՄ արտոնագիրը հետ կանչելու պատճառով։ 17 խաղից հետո «Արարատը» 8-րդ տեղն էր զբաղեցնում «Կենտրոն» գոտում։
«Մոսկվայի «Արարատ» ակումբը զրկվել է արտոնագրից։ Մենք կապ ենք հաստատել ակումբի ղեկավարության հետ, սակայն նրանք դադարել է կապի դուրս գալ ՌՖՄ–ի հետ։ Մենք փաստել ենք ակումբի «մահը»։ 4 տարի ակումբի ղեկավարները ֆուտբոլային ոլորտում աշխատել չեն կարող, «Արարատ» անվանումը ևս 4 տարի չի կարող օգտագործվել», – ասել է Ռոգաչովը լրագրողներին։
Ինչու են ռուսաստանաբնակ հայ գործարարները գումար ներդնում հայկական ֆուտբոլում
«Արարատ» ակումբ հիմնելու գաղափարը ծնվել է 2011 թվականին, սակայն այն կյանքի է կոչվել միայն 2017 թվականի մարտի վերջին։ Նրա հիմնադիրը և ղեկավարը Վալերի Հովհաննիսյանն է, որը նախկինում նա եղել է Երևանի «Ուլիսի» և Արմավիրի «Տորպեդոյի» նախագահը։