Աննախադեպ գնանկում շուկայում. ինչո՞ւ են ձուն 20-25 դրամով վաճառում

Հայաստան վերջին անգամ մեկ տարի առաջ է ձու ներմուծվել։ Չնայած այդ հանգամանքին, ձվի շուկայում անհասկանալի գնանկում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Արդեն 20 օր է` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայում ուսումնասիրություն է իրականացնում հասկանալու համար, թե ինչն է աննախադեպ գնանկման պատճառը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ–ի նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով ձվի շուկայում տիրող իրավիճակին։

Ուկրաինական հավերը Հայաստանում դեռ չեն «թռչի», իսկ թռչնամսի գինը կթռչի՞

«Փոքր տնտեսվարողներից ահազանգ ենք ստացել, որ ձվի գինը շուկայում 20-25 դրամի է հասել, որն աննախադեպ է։ Պաշտոնական տվյալներ չկան, որ ՀՀ–ում ձու է ներմուծվում, ավելին, ՀՀ–ում վերջին անգամ 2019–ի մարտին է ձու ներմուծվել»,–ասաց Գևորգյանը։

Ինչպես են գները փոխվել մեկ տարում

Նրա խոսքով` տնտեսվարողներն ասում են, որ ձվի գերարտադրություն կա, ինչն էլ նպաստել է, որ գնանկում լինի։ ՏՄՊՊՀ–ն այժմ պարզում է` արդյո՞ք խոշոր տնտեսվարողներն են նման իրավիճակ ստեղծել, որ մյուսներին շուկայից դուրս մղեն, կամ էլ ժամկետանց ձու կա՞ շուկայում։ Գևորգյանը նշեց նաև, որ կա մեկ փաստ` ձու արտադրողների թիվն ավելացել է։

Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան

«Սակայն մեր առաջին տպավորությունն այն է, որ ձուն ինքնարժեքից ցածր է վաճառվում։ Հիմա պետք է այդ ամենի պատճառը հասկանանք, որ մեր գործողությունները մշակենք»,–ասաց Գևորգյանը` հավելելով, որ ձվի շուկայում ուսումնասիրությունների գործում նաև ՍԱՏՄ–ն է ներառվել։

Հիշեցնենք, որ այս տարի Ամանորին շուկայում ոչ միայն ձվի պակասուրդ, այլև թանկացում չեղավ։

Ներկրողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մեքենաների շուկայում լճացում է