Սյունիքում բուք է. փակ են Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սառնամանիքները կմեղմվեն, բայց ձյունը չի դադարի. եղանակի տեսություն

Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և  Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները: Սյունիքի մարզում բուք է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կուտակված է ավելի քան 1000 բեռնատար: