ՀՅԴ–ն հորդորում է անտեսել հանրաքվեն

ՀՅԴ–ն քայլեր կձեռնարկի հանրաքվեի ժամանակ «Այո»–ն բացառելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ջանքերը միավորելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը հորդորում է սահմանադրական բարեփոխումների ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն անտեսել։

Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանադրական հանրաքվեն կզարգացնի տնտեսությունն ու տուրիզմը

«Ափսոսանքով փաստում ենք, որ օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն»,–նշված է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ։

Դաշնակցությունը դիմում է քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, որպեսզի միավորեն իրենց` «Այո»-ն բացառելու ջանքերը։ Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ:

Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը»

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։