«Ճոխ բրիգադ է, Մաքս». ինչպես են Գալկինին դիմավորում երեխաներն ու կինը. տեսանյութ

Մեկ օրում տեսանյութը հասցրել է դիտել շուրջ 2 մլն օգտատեր։ «Ճոխ բրիգադ է, Մաքս», – գրել են հիացած բաժանորդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայտնի շոումեն և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram–ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են  նկարահանումներից հետո կինն ու երեխաները դիմավորում նրան։ Մեկ օրում տեսանյութը հասցրել է դիտել շուրջ 2 մլն օգտատեր։

Ռուսական էստրադային պրիմադոննա Ալլա Պուգաչովան և աստղային զույգի երեխաները` Լիզան և Գարրին, «Աստղային պատերազմներ» ֆիլմի սաունթրեքի ներքո տան դռների մոտ կանգնած քայլերթով դիմավորում են հայրիկին և ամուսնուն, որը տեսանկարահանում է այդ ամենը։

«Չեք կարող, հայերեն սովորեք». երևանցի Լիանան օգտակար խորհուրդ է տվել Գալկինին

«Սա է այն երջանկությունը, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով», «Երբ այսպես սպասում և դիմավորում են տանը, նշանակում է կյանքը հաջողվել է», «Մեծատառով ընտանիք», «Բոլորդ միասին համերաշխ թիմ եք։ Հիանալի է», «Ճոխ բրիգադ է, Մաքս», – գրել են հիացած օգտատերերը։