Չարենցավանի քաղաքապետի կինը վթարի է ենթարկվել

Վթարը տեղի է ունեցել երեկ գիշեր` Չարենցավանի Շահումյան փողոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի –Sputnik. Երեկ՝ փետրվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

shamshyan.com-ի տեղեկություններով`ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած Grand Cherokee մակնիշի 35 OC 535 համարանիշի և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած Hyundai մակնիշի 55 ՕՕ 035 համարանիշի մեքենաները։

Արտաշատում երեք անչափահաս երեխաներին ու նրանց մորը տեղափոխել են հիվանդանոց

Վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։

Արցախում զինծառայողներ են մահացել

Աղբյուրի հաղորդմամբ՝ Hyundai ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալյդանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է։