ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Երիտասարդ ուրուգվայցի ֆուտբոլիստ Նիկոլաս Մարաշլյանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում։ Այդ մասին հայտարարություն է տարածել FAF (First Armenian Front) հայկական ֆուտբոլային ֆան ակումբի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Ջանջոյանը, որը կապ ունի Մարաշլյանների ընտանիքի հետ։ Նա գրել է, որ հնարավոր է` կրտսեր եղբոր գալը համոզի նաև ավագին՝ Դիեգո Ռոսի Մարաշլյանին։
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուզում է հրավիրել Նիկոլասին մինչև 19 տարեկանների թիմերի գալիք ընկերական հանդիպմանը։ Նրա հետ միասին ուզում են Երևան հրավիրել նրա ընտանիքին։ Դրանից հետո կարող են հայտնվել նաև ավագ Մարաշլյանին հրավիրելու նախադրյալներ, որն արդեն բավական հաջող հանդես է գալիս Ուրուգվայի օլիմպիական հավաքականի մինչև 23 տարեկանների խմբում և արդեն դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Ուստի, ինչպես գրում է Ջանջոյանը, ավագ եղբորը հրավիրելը պակաս իրատեսական է, բայց բացառված չէ, եթե համընկնեն թեկուզ երկու-երեք գործոններ։
Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ
«Առաջինը` եթե Դիեգոն տեղափոխվի եվրոպական ակումբ, երկրորդ` եթե նրան ջերմ ընդունեն Հայաստանում, երրորդ` եթե մեր հավաքականը հաջող ելույթ ունենա և, վերջապես, եթե Դիեգոն ստիպված լինի երկար սպասել Ուրուգվայի հավաքականից հրավերի, ինչպես դա ժամանակին պատահել է Խոակին Պողոսյանի հետ։ Չէ՞ որ Ուրուգվայը երբեք աստղերի և անվանի խաղացողների պակաս չի ունեցել», – գրել է Ջանջոյանը։
18–ամյա Նիկոլաս Մարաշլյանը խաղում է Ուրուգվայի ամենահայտնի ակումբներից մեկի` «Պենյարոլյայի» մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմում։ 21–ամյա Դիեգոն (նույնպես «Պենյարոլյայի» սան) այժմ ելույթ է ունենում ԱՄՆ–ի և Կանադայի ֆուտբոլային լիգայում «Լոս Անջելես» ակումբում։ Թիմի 66 խաղերի ընթացքում նա խփել է 28 գոլ և կատարել 13 փոխանցում։
Գյումրին ուրիշ է. ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը չդիմացավ Ֆրանսիայում և վերադարձավ հայրենիք