Սուրեն Պապիկյանը հանդիպել է ձնաբքի պատճառով Վրաստանում մնացած հայ վարորդների հետ

Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրավարի — Sputnik.  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում: Տեղեկությունը հաղորդում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։

Լարսի «կամակորությունը» հաղթահարելի է. բեռնափոխադրողները կրկին ձյան գերության մեջ են

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:

Կրկին Լարս և կրկին ձնահյուսի վտանգ. ինչ է կատարվում Վրաստանից ՌԴ տանող ճանապարհին

Նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

Կրկին Լարս և կրկին ձնահյուսի վտանգ. ինչ է կատարվում Վրաստանից ՌԴ տանող ճանապարհին

Հիշեցնենք` երեկ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հաղորդել էր, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի «Գուդաուրի–Կոբի» հատվածը ձնահյուսի պատճառով կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ձնահյուսի վտանգն առաջացել է ջերմաստիճանի տատանման հետևանքով։ Արդյունքում ձյունը սկսել է հալվել` առաջացնելով վտանգավոր իրավիճակ։

Կոբի–Գուդաուրի ճանապարհահատվածը փակ է փետրվարի 7–ից ձնահյուսի վտանգի պատճառով։ Գոյացել է բեռնատարներից կազմված 4–կիլոմետրանոց խցանում։ Ճանապարհը սկսել են մաքրել միայն փետրվարի 10–ին, երբ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հաղորդել է, որ վտանգն անցել է։ Սակայն երթևեկությունը վերականգնվել էր միայն մարդատար ավտոմեքենաների համար։