ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Հայտնի են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամկետները. ԿԸՀ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են.
- ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,
- ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
- Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,
- ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը,
- ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը,
- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը,
- ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը,
- իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը,
- իրավաբան-գիտնական Արթուր Ղամբարյանը,
- իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանը,
- իրավաբան-գիտնական Արսեն Թավադյանը,
- իրավաբան-գիտնական Լևոն Գևորգյանը,
- իրավաբան-գիտնական Տիգրան Մարկոսյանը,
- «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:
Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը