Սոցցանցերում մի տեսանյութ է հայտնվել, որում թոշակառու կինը մոսկովյան սրճարանում նվագում է բանաստեղծ Արամայիս Սահակյանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի գեղեցիկ ստեղծագործությունը` «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը։
Անձրևոտ եղանակը տխրություն չի բերել թոշակառու կնոջը։ Անձրևից փրկվելու համար նա մտել է Starbucks մոսկովյան սրճարանը և այնտեղ սրճող երիտասարդներին զարմացրել իր տաղանդավոր ու անկաշկանդ նվագով:
Տատիկի կատարումը բազմաթիվ ուրախ մեկնաբանությունների առիթ է տվել։ «Խորհրդային մտավորականությունը», «Տարիքը չի հաղթել տաղանդին ու պրոֆեսիոնալիզմին», «Ինչ կախարդական ձեռքեր»,- գրում են նրանք։
Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշին հաղթեց Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ
Սոցցանցերի հայկական տիրույթում ևս հավանել են կնոջ կատարումը և ճանաչել հայ իրականության մեջ սիրված ստեղծագործությունը։
Հայտնի չէ` տաղանդավոր կինն ազգությամբ հայ է, թե ոչ, բայց հայ հեղինակների գործը նա մեծ վարպետությամբ ու սիրով է մատուցում։