Կաշառք են ուզել հաշմանդամության խումբը փոխելու համար. ԱԱԾ–ի բացահայտումը

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը հաշմանդամության խումբը փոխելու համար վերցրած կաշառքից մասնաբաժին է տվել նաև հանձնաժողովի անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik.Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախագահն ու անդամները կաշառք վերցնելու համար ձերբակալվել են։

ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը նույն հանձնաժողովի անդամների և բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ պահանջել ու ստացել է կաշառք։ Նա կաշառք է ստացել հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կոտայքում հանգուցյալների հարազատներից կաշառք են վերցրել. ԱԱԾ–ն նոր տեսանյութ է հրապարակել

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը կաշառքից մասնաբաժին է տվել նաև հանձնաժողովի անդամներին։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք հերթական անգամ կաշառք ստանալիս բռնվել են:

Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքը, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Պաշտոնատար անձ հանդիսացող հանձնաժողովի նախագահը և նրա հանցակիցները խոստովանել են կատարած հանցագործությունը: Նախաքննությունը շարունակվում է։

Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել