ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Չի բացառվում, որ «ոչ»–ի համար ձևավորվի ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար «ոչ»–ի շարժման հնարավորության խնդրին։
Sputnik
Հակոբյան. «Չի բացառվում, որ «ոչ»–ի համար ձևավորվի ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ»

Վիգեն Հակոբյանը ենթադրում է, որ «ոչ»–ի շտաբ այնուամենայնիվ կձևավորվի։ Օրվա ընդդիմությունն, ըստ նրա, կարող է ցուցաբերել մի քանի մոտեցում, քանի որ ընդդիմության մեջ կան նախկիններ, ներկաներ, ապագայի ուժեր։ 

Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի

««Ոչ»–ին հասնելու համար կդիմեն տարբեր քայլերի` սկսած բոյկոտից, վերջացրած ակտիվ մասնակցությամբ և «ոչ» քվեարկելով։ Տակտիկական լուծումների ու հնարքների սպեկտորը բավականին լայն է։ Ամենայն հավանականությամբ, պետք է, որ տարբեր քաղաքական ուժերը, նույնիսկ անհատները փորձեն քաղաքական կոնսուլտացիաներ սկսել, ընդ որում` բավականին արագ»,– նշում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի կարծիքով` ընդդիմադիրները պետք է հասկանան, թե իրենցից ով ինչ դերակատարություն կունենա կամ ինչ մարտավարության կողմնակից կլինի։ Քաղտեխնոլոգը չի բացառում, որ հարցի առթիվ նույնիսկ կարող է ձևավորվել ընդհանուր պլատֆորմ կամ ընդհանուր ձևաչափ։

«Այլ հարց է, թե ինչ մարտավարություն կընտրեն, ինչ հաշվարկներ կդնեն «ոչ»–ի մարտավարության հիմքում, ինչ ռեսուրսներ կհամախմբեն ընդդիմադիրները»,– նշում է քաղտեխնոլոգը։

Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը»

Այդուհանդերձ Վիգեն Հակոբյանը կասկածում է, որ «ոչ»–ի հանգամանքը կհամախմբի ամբողջ ընդդիմությանը, սակայն չի բացառում, որ առանձին սեգմենտներ կհամագործակցեն ու կմիավորվեն։ Պարզապես նախկին իշխանության ներկայացուցիչները, ըստ Հակոբյանի, պետք է նույն շտաբում չլինեն նախկինների հետ որևէ առնչություն չունեցած ուժերի հետ։