Աբրահամ Խաշմանյանն էլ լքեց հավաքականի մարզչի պաշտոնը

Մարզիչն ու ՀՖՖ նախագահը մի քանի անգամ հանդիպել են, որից հետո որոշվել է խզել պայմանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ երկկողմանի համաձայնության են եկել: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:

Ուրուգվայցի ֆուտբոլիստ Նիկոլաս Մարաշլյանն ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ Խաշմանյանը հավաքականի մարզիչ էր նշանակվել անցած տարվա նոյեմբերին։ Այդ նշանակումից հետո մեղադրանքներ էին հնչել ֆուտբոլի ֆեդերացիայի` այն ժամանակվա նախագահ Արթուր Վանեցյանի դեմ, թե նա հավաքականի գլխավոր մարզչին նշանակել է առանց գործադիր կոմիտեի համաձայնության: Վանեցյանը պատասխանել էր մեղադրանքներին և նշել, որ հունիսի 26–ին հերթական ժողով է տեղի ունեցել, հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի` գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ու անցավ եզրափակիչ, Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզի համար

Նշենք, որ Խաշմանյանի գլխավորությամբ հավաքականը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարում երեք խաղ էր անցկացրել, որոնցից մեկը` Հայաստան–Իտալիա խաղն ավարտվել էր 1։9 հաշվով։

Խաշմանյանից առաջ հավաքականը գլխավորում էր Արմեն Գյուլբուդաղյանցը։ Նա հոկտեմբերի 18-ին հրաժարվել էր պաշտոնից։ Գյուլբուդաղյանցի հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպումը, որն ավարտվել էր մեր հավաքականի` 0:3 հաշվով պարտությամբ:

Չեմպիոնի որդին չեմպիոն դարձավ. Էդմոնդ Նազարյանը ոսկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում