«Նա կոտրում էր մեզ, հետո նորից հավաքում». Սկորսեզեն՝ իր կյանքը փոխած հայի մասին

Լեգենդար ամերիկացի ռեժիսորի համար կյանքի ամենաարժեքավոր նվերը կինոյի հանդեպ սերն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեի մեջ կինոյի հանդեպ կիրքը սերմանել է հայ դասախոս Հայկ Մանուկյանը։ Օսկարակիր ռեժիսորն այդ մասին անձամբ է ասել Rolex–ի տեսահոլովակում։

«Օսկար» մրցանակաբաշխության զվարճալի ու անսպասելի պահերը. տեսանյութեր

«Այնպիսի տեղում եմ մեծացել, որտեղ անդադար մելոդրամներ էին տեղի ունենում։ Փոքր ժամանակ չէին թողնում՝ սպորտով զբաղվեի, այդ պատճառով էլ ամեն ինչի մասին տեղեկություն էի ստանում հեռուստացույցից։ Ես Էլիզաբեթ սթրիթում էի ապրում, բայց երբեք Ուեսթ էնդում չէի եղել։ Մի անգամ հասա Էլիզաբեթի ու Հաուսթոնի խաչմերուկ,, ձախ թեքվեցի, մոտ վեց թաղամաս անցա.. ու հայտնվեցի մեկ այլ տիեզերքում», – ասել է Սկորսեզեն։

Նրա խոսքով՝  իր աչքերը բացվեցին Նյու Յորքի Արվեստի և Գիտության քոլեջի բաց դռների օրը։

«Այնտեղ մի մարդ կար, որն այնքան կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի մասին, ասես քարոզիչ լիներ։ Ու ես այդ պաշտամունքի անդամ դարձա։ Նրա անունը Հայկ Մանուկյան էր։ Նա ոգեշնչում էր մեզ, առաջ մղում, նա մեզ ոչնչացնում, նորից հավաքում էր։ Նա վառեց մեր սրտերը։ Դա անգին նվեր էր, որ երբևիցե ստացել եմ», – նշել է Սկորսեզեն։

Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ. հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիրն է

Ռեժիսորը տարիներ անց մեծ ուրախությամբ սկսեց աշխատել երիտասարդների հետ` փորձելով հնարավորինս ուղղորդել նրանց։ Դա ստիպում է նրան ապրել և մշտապես ծաղկի պես բացվելու զգացողություն ունենալ։

«Անհավանական հաճույք է...», – եզրափակել է ռեժիսորը։

Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

Մարտին Սկորսեզեն ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ է: Ընդհանուր առմամբ 90 կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 72 մրցանակի, այդ թվում՝ Օսկար, Ոսկե Գլոբուս, Ոսկե Արմավենու ճյուղ, Գրեմմի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակ, Ոսկե Արջ, GILDA, BAFTA և այլն։