Զիփլայն, քարանձավային տուրիզմ ու քայլարշավ. ինչ է առաջարկելու Լոռին այցելուներին

Լոռու մարզպետը լրագրողներին ասաց, որ մարզն ունի տուրիստական կենտրոն դառնալու բոլոր նախադրյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ապագայի ծրագրերից, ասաց, որ Լոռին զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար մի շարք քայլեր են իրականացվում. քննարկվում է զիփլայն, ճոպանուղի բացելու, ինչպես նաև մի շարք համայնքներում հյուրանոցներ կառուցելու ծրագրերը։

Զիփլայն, քարանձավային տուրիզմ ու քայլարշավ. ինչ է առաջարկելու Լոռին այցելուներին

Տավուշում ներհամայնքային ճանապարհներն իրենց կոլորիտով կտարբերվեն մյուսներից

«Ճիշտ է, դեռ չեն ամփոփվել տվյալները, թե նախորդ տարի քանի զբոսաշրջիկ է մարզ այցելել, սակայն 2018–ին 50 000 զբոսաշրջիկ ունենք, իսկ նախորդ տարի այդ թիվն ավելի շատ էր։ Մարզում տուրիզմի ոլորտը զարգանալու տեղ ունի՝ Ալավերդիում քարանձավային տուրիզմի ներդրման ծրագիր կա, մի շարք համայնքներում քայլարշավային տուրիզմ իրականացնելու պլաններ կան»,–ասաց Ղուկասյանը։

Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ

Նրա խոսքով` տուրիզմի զարգացման հետ անմիջականորեն կապ ունի ենթակառուցվածքների զարգացումը, օրինակ` ճանապարհների։ Լոռու մարզպետը հայտնեց` այս տարի նախատեսված է 112կմ ճանապարհի վերանորոգում, որի համար հատկացվել է 14.8 մլրդ դրամ։ Նախատեսվում է վերանորոգել Մ3 միջպետական ճանապարհի Սպիտակի հատվածը, Հաղպատ տանող, Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհները։

Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում

Ղուկասյանը վստահեցրեց` եթե ճանապարհների այս տարվա վերանորոգումներն էլ ավարտվեն` միջպետական ճանապարհների խնդիրը հիմնականում կլուծվի։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ 1 տարում կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ։ Հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցրած: Ստացվում է` մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում:

Տարվա առաջին ուրախացնող լուրը. Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվում է