Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից

ԱՄՆ էներգետիկայի նախարարության վերջին տվյալներով` Ռուսաստանը միայն Կանադային է զիջել և հայտնվել սև ոսկու խոշորագույն ներկրողների ցանկի երկրորդ հորիզոնականում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Նատալյա Դեմբինսկայա. Սեփական պատժամիջոցների պատճառով զրկվելով Վենեսուելայի ծանր նավթից` ամերիկացիներն այլընտրանքային մատակարարներ էին փնտրում։ Եվ գտան օվկիանոսից այն կողմ, քանի որ ռուսական հումքն ունի անհրաժեշտ բնութագիրը։ Արդյունքում Մոսկվան միլիարդավոր դոլարներ աշխատեց։

Հաջողության գինը

70 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ–ն աշնանը դարձավ սև ոսկու մաքուր նետտո-արտահանող (արտահանման ծավալն ավելի մեծ է, քան ներկրման)։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունում (EIA) հաշվել են, որ երկիրը սեպտեմբերին արտերկիր է ուղարկել օրական 89 հազար բարելով շատ հում նավթ և նավթամթերք, քան ներկրել է։

ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը

«Նավթարդյունաբերությունը կարող է անակնկալներ մատուցել. տվյալ դեպքում խոսքը թերթաքարային հեղափոխության մասին է, որը ոտքից գլուխ շուռ է տվել նավթի գները, արտադրությունն ու առևտրային հոսքերը», – այդ տեղեկությունը Bloomberg–ին է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի` էներգետիկայի գծով նախկին խորհրդական և Rapidan Energy խորհրդատվական ընկերության ղեկավար Բոբ Մաքնելին։

Նա մոռացել է ասել, որ արդեն հաջորդ տարի թերթաքարային նավթի արդյունահանման կտրուկ անկում են կանխատեսում։ Իսկ ռեկորդներն ունեցել են իրենց գինը` հորատանցքերի դատարկում, ենթակառուցվածքների վրա կատարված մեծ ծախսեր և կապիտալ ներդրումների պակաս։ Ներդրողները պատրաստ չեն փակել թերթաքարային ընկերությունների աճող ախորժակը. շուկայի այս սեգմենտը տասը տարի հարստացնելուց հետո պարզվեց, որ այն չափազանց վնասաբեր է. նախագծերի մեծ մասն այդպես էլ երկար սպասված եկամուտը չբերեց։

Evercore ISI խորհրդատվական ընկերության տվյալներով` էներգետիկ ընկերությունները տասը տարվա ընթացքում ծախսել են 280 մլրդ դոլար ավելի, քան վաստակել են։ Ամերիկյան թերթաքարային արտադրողների բաժնետոմսերի ինդեքսը 2007 թվականից ի վեր նվազել է 31 տոկոսով։

Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին

EIA–ի կանխատեսմամբ` 2020 թվականին ԱՄՆ–ում նավթի արտադրության ծավալները օրական կավելանան միայն 400 հազար բարելով։ Սա 2017 թվականից ի վեր ամենաթույլ արդյունքն է։ Էներգետիկայի նախարարությունը մտավախություն ունի, որ թերթաքարային նավթի արդյունահանման աճը 2021 թվականին կնվազի ավելի քան 50%–ով։

Առաջին հերթին սա կանդրադառնա Permian խոշոր ավազանի վրա։ Սպասվող անկման մասին արդեն նախազգուշացրել են թերթաքարային խոշորագույն ընկերություններ Pioneer Natural Resources–ը և Centennial Resource Development–ը։

Շատ է, բայց այն չէ

Բացի այն, որ նման իրավիճակում նավթի մաքուր արտահանողի կարգավիճակին անցում կատարելու հարցում անհրաժեշտ կլինի սպասել, կա նաև այլ խնդիր. նավթավերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների տեխնոլոգիաները թույլ չեն տալիս միայն թեթև նավթ օգտագործել, որը գալիս է Պերմի ավազանից ու Արևմտյան Տեխասից։

Լեհաստանի հետ հաջորդ պատերազմը կլինի․․․ վառելիքային

Այն անհրաժեշտ է խառնել ծանրի հետ, որը նավթավերամշակողները ձեռք էին բերում Վենեսուելայից։ Բայց երբ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց PVSDA վենեսուելական պետական ընկերության դեմ, ամերիկյան նավթավերամշակման գործարանը հումքի հետ կապված լուրջ խնդիրների բախվեց։ Պարզվեց, որ այդ առաքումները փոխարինելու հնարավորություն չկա։

Առավել ծանր վիճակում հայտնվեցին Մեքսիկական ծոցի և Արևելյան ափի նավթավերամշակող գործարանները, որոնք նախատեսված էին ծանր նավթի մշակման համար, այդ թվում` Citgo Petroleum–ը, Valero Energy–ն, Chevron–ը։

Դավթյան. «Նավթի համաշխարհային գնաճը կախված չէ միայն Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից»

Այլընտրանք կարող էր դառնալ Սաուդյան Արաբիայի նավթը, սակայն սաուդցիները Վենեսուելայի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով մտադիր չէին ընդլայնել արդյունահանումը։ Միակ տարբերակը ռուսական Urals–ը գնելն էր։

Արդեն անցած տարվա ապրիլին, Միջազգային էներգետիկ գործակալության հաշվարկներով, Urals–ի ամերիկյան մատակարարումները հասան օրական 150 հազար բարելի, այդպիսի ցուցանիշ չէր եղել 2011-2012 թվականներին թերթաքարային հեղափոխության մեկնարկից ի վեր։

Իսկ օգոստոսին արտահանումը հասավ 6 տարվա առավելագույն շեմին։ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով` միայն առաջին կիսամյակի ընթացքում ամերիկացիները շուրջ 3 մլրդ դոլարի ռուսական նավթ գնեցին (2018 թվականի նույն ժամանակահատվածում` 1.6 մլրդ)։

Ակնհայտ հաղթող

11 ամիսների ընթացքում ԱՄՆ–ում արտահանումն աճեց 3.1 անգամ` հասնելով մինչև 4.28 մլն տոննայի։ Տեղական ընկերությունները նավթի միջոցով 1.95 մլրդ աշխատեցին, ևս 3.8 մլրդ էլ բերեց նավթամթերքի իրացումը։

«Մտադրությունների համար քննադատելը տարօրինակ է». ՌԴ–ն լիազորությունները պահպանեց ԵԽԽՎ–ում

Ինչպես փաստում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, հոկտեմբերին Ռուսաստանը երկրորդ հորիզոնական դուրս եկավ նավթի ներկրողների ցանկում` մատակարարելով 20.9 մլն բարել և գերազանցելով Մեքսիկային ու Սաուդյան Արաբիային։ Սրանից լավ արդյունք է ցույց տվել միայն Կանադան։ Իսկ Մոսկվայի համար, ըստ Caracas Сapital–ի վերլուծաբանների, 2012 թվականից ի վեր սա ռեկորդ է։

Համեմատության համար նշենք` դեռևս 2017 թվականին Ռուսաստանն այդ ցանկում 6-րդն էր։ Սև ոսկու ամերիկյան ներմուծման մոտ 40%–ը բաժին էր ընկնում Կանադային, 9,4%–ը` Սաուդյան Արաբիային, 6,8%–ը` Մեքսիկային, 6,7%–ը` Վենեսուելային, 6,0%–ը` Իրաքին։

«Վենեսուելայի դեմ նավթային էմբարգո կիրառելուց մեկ տարի անց հստակ է, որ ամերիկյան ներկրողները պարտվեցին, իսկ ակնհայտ հաղթողը Ռուսաստանն է»,– գրում է The Washington Post–ը։

Ավելին, ըստ պարբերականի, Մոսկվայի և Կարակասի` այլ շուկաներ նավթ արդյունահանելու, տեղափոխելու և վաճառելու պայմանավորվածությունները Ռուսաստանի համար անհավանական եկամտաբեր բիզնես են դարձել։

Ինչպես նշում է պարբերականը, վկայաբերելով ամերիկյան պաշտոնյաների գնահատականները, «Ռոսնեֆտը» օրական 400 հազար բարել վենեսուելական նավթ է տնօրինում։ Սա, որոշ տվյալներով, արդյունահանման ծավալների կեսից ավելին է, ինչը ամսական մոտ 120 մլն դոլար է բերում։

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին