Ղարիբյանը քառորդ եզրափակիչում է. «Սպիտակ արջը» մեկնարկելու է թուրք ըմբիշի դեմ գոտեմարտով

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ելույթը սկսելու է թուրք Չեն Իլդեմի հետ: Հայաստանը ներկայացնող Գևորգ Ղարիբյան էլ մրցելու է ադրբեջանցու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հունահռոմեական ըմբիշներ Գևորգ Ղարիբյանն ու Կարեն Ասլանյանն առաջին գոտեմարտերում հաղթանակ տարան, իսկ ահա Մալխաս Ամոյանը պարտվեց Խորվաթիայի ներկայացուցչին:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն առաջին գոտեմարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի հասավ բուլղարացի Ավգուստին Սպասովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը ադրբեջանցի Մուրադ Բազարովն է:

Չալյանը պարտվեց, Նազարյանը հաղթեց. երկու դեպքում էլ` ադրբեջանցիներին

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանն իր ելույթները սկսեց շվեդ Օսկար Էռլանդսոնի հետ գոտեմարտով: Հայ ըմբիշը դժվարին հաղթանակ տոնեց 3:1 հաշվով: 1/8 եզրափակիչում Ասլանյանը մրցելու է վրացի Գիորգի Շոթաձեի հետ:

72 կգ քաշային Մալխաս Ամրոյանի մրցակիցն առաջին գոտեմարտում խորվաթ Դոիմինիկ Էտլինգերն էր: Առաջին մրցափուլում մրցակիցը հինգ միավոր վաստակեց, իսկ երկրորդում Ամոնայնին հաջողվեց հետ բերել միայն մեկ միավոր: Պարտություն 1:5 հաշվով:

Հայ ըմբիշներից Ռուբեն Ղարիբյանն իր առաջին գոտեմարտն անցկացնելու է իսրայելացի Իգոր Պետրիշինի հետ, իսկ Արթուր Ալեքսանյանը մրցաշարը սկսելու է թուրք Չենկ Իլդեմի հետ, որի նկատմամբ մեկ անգամ չէ, որ հաղթանակի է հասել այլ մրցումներում:

Նշենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։

Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչում է, 4 ըմբիշ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից