Վճիռն աննախադեպ է. եվրոպական դատարանն 1-ին անգամ ամրագրել է` ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել

ՀՀ ԱԳՆ–ից նշում են, որ ՄԻԵԴ վճիռը փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը «Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով» ՄԻԵԴ-ը վճիռը որակել է աննախադեպ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով:

Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովի` միջուկային անվտանգության մասին մեղադրանքին

ՀՀ ԱԳՆ ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներ, մասնավորապես՝  Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) և՛ նյութաիրավական, և՛ դատաիրավական ասպեկտների, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կասկածից վեր է, որ Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ:

«Այս վճիռն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է»,–ասված է հայտարարության մեջ:

ԵԽ-ն հայտարարություն անելու փոխարեն պետք է նպաստի Ադրբեջանի ժողովրդավարացմանը. Հայրապետյան

Հիշեցնենք` հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով»: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ.-ի նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում:

Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները գործոն չեն խաղաղ գործընթացում. ՀՀ ԱԳՆ

Անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Մանվել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ:

ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ: