ՌԱԴԻՈ

Սահմանադրության հանրաքվեն ու ԲՀԿ–ի դիրքորոշումը. Sputnik–ի ռադիոեթերը` ուղիղ

Թեմաները` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան. «Այսօր ունենք մեկ առաքելություն՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը»։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան. «Դեռ չենք կողմնորոշվել` որ ճամբարում ենք հանդես գալու»։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։
Sputnik

Կհաջողվի՞ արդոք իշխանությանը մոբիլիզացնել հանրությանը, ինչպես խորհրդրարանական ընտրությունների ժամանակ. զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
««Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն այս պահին իրատեսական չէ». տնտեսագետ Վահագն Խաչատրյան։
Հայաստանում այս տարի առաջին անգամ պետական մակարդակով կիրականացվի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր. գյուղացին կարող է ապահովագրել բերքը ցրտահարությունից, կարկուտից ու հրդեհից։ Ռիսկերի մասին զրուցել ենք Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ։
«Իշխանության մոտ ապագայի առումով գնահատականներ ստանալու պահանջ և ինչ-որ գործընթացների հանդեպ վախեր կան». Հանրային կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյան։

Հաղորդավար` Էլմիրա Թևանյան