ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները երեկ` փետրվարի 10-ին, սահմանային ռեժիմը խախտելու համար ԱԱԾ սահմանի վերահսկման ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 25-ամյա Դավիթ Մ.-ին և Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Հովհաննես Խ.-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Դավիթ Մ.-ն «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքով անցնելիս իր մոտ ունեցել է երկփողանի որսորդական հրացան։ Նա իրավապահներին հայտնել է, որ հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Իսկ Հովհաննես Խ.-ի մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան։ Նա նույնպես հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը նույնպես առգրավվել է, և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դավիթ Մ.-ն ու Հովհաննես Խ.-ն զենքի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել։
Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ