Սարգսյանը սկանդալային որոշումը ստորագրելուց հետո դեռ կարող է դիմել միջազգային կառույցներին

Օրենքն է պարտադրել նախագահ Սարգսյանին ստորագրել հանրաքվեի մասին նախագիծը, սակայն փաստաթղթի տակ ստորագրելով հանդերձ, նախագահը չի պատրաստվում «ձեռքերը ծալած նստել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում, որ ՍԴ բարեփոխումների հանրաքվեի հարցով կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցների և փորձագետների։

«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի որոշել` որ ճամբարում է լինելու` «այո»–ի, թե «ոչ»–ի

Նման հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը` ի պատասխան Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի։

«Չենք պատրաստվում դառնալ հակահերոս». Մարուքյանի կոչը` քաղաքական ուժերին

Նշվում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը պետք է նշանակի հանրաքվե։ 

«Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը»–ասվում է հաղորդագրության մեջ:

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։

Իշխանությունը վստահո՞ւմ է Մուկուչյանին. պատասխանում է ԿԸՀ նախագահը