Հայտնի են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամկետները. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` ընդհանուր առմամբ 105 միջոցառում է նախատեսված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

Տեղեկությունը հրապարակվեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում։ Նիստի ընթացքում հաստատվեց նաև ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Որոշման հիմքում քվեարկության օրվա նշանակման մասին փետրվարի 9–ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրն է։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` ընդհանուր առմամբ 105 միջոցառում է նախատեսված։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։