Գագիկ Խաչատրյանը հիվանդանոցում է. փաստաբաններն ահազանգում են ապօրինությունների մասին

Նախկին պաշտոնյայի փաստաբանները դժգոհ են, որ իրենց դիմում–բողոքները պարբերաբար անտեսվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանի փաստաբանական խումբը։

Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը

Նրանց հավաստմամբ` հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Սակայն ընդհատել էին Խաչատրյանի բուժումը և նրան անմիջապես տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը բազմաթիվ դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժմամբ, սակայն այդ պահանջը չի ապահովվել և իրավունքները կրկին խախտվել են։

«Առողջական խնդիրն արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, չի գրանցվել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան

Ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Ըստ փաստաբանական խմբի՝ պետության առաջին պարտավորությունը պիտի լինի բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հակառակ գործընթացն է տեղի ունենում։

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել փողերի լվացման համար. պաշտպաններ

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար եղած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է շուրջ 6 ամիս: Նա չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։