Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան երրորդ անգամ ծնող են դարձել

44-ամյա Իգլեսիասի և 38-ամյա Կուրնիկովայի երկվորյակները` դուստրը Լյուսին և որդի Նիկոլասը, արդեն 3 տարեկան են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան երրորդ անգամ ծնող են դարձել, հայտնում է The Daily Mail-ը հղում անելով երգչի եղբորը` Խուլիո Իգլեսիաս կրտսերին։

Քանի՞ երեխա է պետք ունենալ հեշտ կյանք ու հարգված ծերություն ունենալու համար

Իսպանացի երգչի եղբայրն ուրախալի իրադարձության մասին հայտնել է Չիլիի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում։

«Ես արդեն հորեղբայր եմ դարձել, իմ եղբոր ընտանիքում ծնվել է երրորդ երեխան, մենք երջանիկ ենք»,- հայտնել է Խուլիոն։

Երջանիկ հորեղբայրը սակայն չի հայտնել երեխայի սեռը։ Հայտնի զույգը ևս երեխայի սեռը դեռ չի բարձրաձայնել։

44-ամյա Իգլեսիասը և 38-ամյա Կուրնիկովան 2001 թվականից միասին են: Զույգի երկվորյակները` դուստրը Լյուսին և որդի Նիկոլասը, արդեն 3 տարեկան են: