ՌԱԴԻՈ

«Վանաձորում քաղաքական պատվերը բացառված է». քաղաքապետը` Մարուքյանի հայտարարության մասին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի` Վանաձորում իր կուսակիցների նկատմամբ քաղաքական պատվեր է իջեցվել։
Sputnik
«Վանաձորում քաղաքական պատվերը բացառված է». քաղաքապետը` Մարուքյանի հայտարարության մասին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի հայտարարած աուդիտը չի կայանա։

«Չենք պատրաստվում դառնալ հակահերոս». Մարուքյանի կոչը` քաղաքական ուժերին

Քաղաքապետարանը նախապես հայտարարել էր աուդիտի մրցույթ, որում շահած աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչը եկել էր հանդիպման և իր ապագա աշխատանքային պլանը բաժանել ՀՕԱԿ–ի ներկայացուցիչներին` մատնանշելով, թե ինչ ուղղություններով են կատարվելու աշխատանքները։

«Հայտնաբերվել է նրա մոտ եղած տարօրինակ բովանդակությամբ փաստաթուղթը, ինչի առթիվ ստացել ենք նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից գրություն, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկենք, հետևաբար մենք աուդիտի գնման գործընթացը դադարեցրել ենք։ Իմ կարգադրությամբ աուդիտի մրցույթը չի կայանա և տվյալ աուդիտորը մեզ մոտ չի իրականացնի որևէ գործողություն»,– ասաց նա։

«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է

Վանաձորի քաղաքապետը բացառեց, որ «Լուսավոր Հայաստանի» դեմ Վանաձորում քաղաքական պատվեր է իջեցվել` ևս մեկ անգամ ընդգծելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ աուդիտորն իրենց աշխատակիցը չէ և որևէ առնչություն չունի Վանաձորի քաղաքապետարանի հետ, ուստի հաշվի առնելով աուդիտորի մոտ եղած տարօրինակ հարցադրումների մասին թուղթը` իսկույն դադարեցվել է աուդիտի գործընթացը։

«Այ գյադա, շուտով գնդակները որոտալու են». Մարուքյանը դիմել է դատախազություն

Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ իրենց ձեռքի տակ է հայտնվել Վանաձոր համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնող աուդիտորական ընկերության հարցաթերթիկը, որում իրենց կուսակցության մասին հիշատակումները կան։ Դա, ըստ Մարուքյանի, քաղաքական հետապնդման փորձ է։

Ըստ Մարուքյանի` Վանաձորում հանձնարարվել է ճշտել, թե քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում, մանկապարտեզներում, համայնքային հիմնարկներում, մշակույթի տներում «Լուսավոր Հայաստանից» աշխատողներ կա՞ն: