Կրկին Լարս և կրկին ձնահյուսի վտանգ. ինչ է կատարվում Վրաստանից ՌԴ տանող ճանապարհին

«Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը Վրաստանի կողմից փակ է ձնահյուսի վտանգի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik.Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ` Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի «Գուդաուրի–Կոբի» հատվածը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդների վառելիքը վերջանում է․ «Վերին Լարս» անցակետում հսկայական հերթեր են

««Գուդաուրի–Կոբի» ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է ձնահյուսի վտանգի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։

Ձնահյուսի վտանգն առաջացել է ջերմաստիճանի տատանման հետևանքով։ Արդյունքում ձյունը սկսել է հալչել` առաջացնելով վտանգավոր իրավիճակ։

Լարսի «կամակորությունը» հաղթահարելի է. բեռնափոխադրողները կրկին ձյան գերության մեջ են

Կոբի–Գուդաուրի ճանապարհահատվածը փակ է փետրվարի 7–ից ձնահյուսի վտանգի պատճառով։ Գոյացել է բեռնատարներից կազմված 4–կիլոմետրանոց խցանում։ Ճանապարհը սկսել են մաքրել միայն փետրվարի 10–ին, երբ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հաղորդել է, որ վտանգն անցել է։ Սակայն երթևեկությունը վերականգնվել է նախորդ երեկոյան միայն մարդատար ավտոմեքենաների համար։