Հեղափոխությանն ասում եմ «այո». Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

Նիկոլ Փաշինյանի նոր բանաստեղծությունը արժանացել է օգտատերերի մեծամասնության հավանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է իր հեղինակած հերթական բանաստեղծությունը, որը նա նվիրել է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հաղթանակին։

«Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»,- գրել է նա:

Բանաստեղծությունը Փաշինյանը վերնագրել է «Հանրաքվե»։ Այն բաղկացած է 5 քառատողից և արդեն հասցրել է արժանանալ օգտատերերի մեծամասնության հավանությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը Facebook-ի իր էջում ևս մեկ բանաստեղծություն էր տեղադրել, որը նվիրել էր Հայաստանին։