Գագիկ Խաչատրյանի հետ պետք չէ նույնականացնել. Ucom–ի տնօրենի պատասխանը

Հայաստանի ամենախոշոր հեռախոսային օպերատորներից մեկի սեփականատերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն ու հորեղբոր տղան են, նաև Սամվել Կարապետյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ucom –ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր լրագրողների հետ զրույցում  նշեց, որ պետք չէ Ucom ընկերությունը նույնականացնել բաժնետերերի հետ։

Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը

Ավելի վաղ հայտնում էին, որ ընկերությունը բանակցում է Հայաստանում Veon ընկերության («Բիլայն» ապրանքանիշ) ակտիվները գնելու շուրջ։

Ucom ընկերության (Հայաստանի ամենախոշոր հեռախոսային օպերատորներից ու հարկատուներից մեկը) սեփականատերերը հարկայինի ու մաքսայինի նախկին պետ ու ֆինանսների նախկին (2008-16թթ) նախարար Գագիկ Խաչատրյանի բարեկամներն են։ Այժմ Խաչատրյանը կալանավորված է պաշտոնեական գործունեության ընթացքում վատնում կատարելու մեղադրանքով, որին այսօր փաստաբանների բազում բողոքներից հետո հիվանդանոց են տեղափոխել` ստացիոնար բուժում ստանալու։

«Ընկերության մենեջմենթը թափանցիկ է իրականացվում, հաշվետվությունները հրապարակվում են, իսկ բաժնետերերի ցանկն ամբողջովին հրապարակված է մեր կայքում», – ասաց Եսայանը։

Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը

Նա հիշեցրեց, որ ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայում վերջերս արժեթղթեր է  թողարկել, այդ պատճառով, բորսային կանոնների համաձայն, բացահայտում է տեղեկությունն իր սեփականատերերի մասին։

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել փողերի լվացման համար. պաշտպաններ

Նշենք` ընկերության հրապարակած տվյալների համաձայն` բաժնետոմսերի 31,05%–ը պատկանում է IU Telecommunicate ընկերությանը, որի սեփականատերը Darison Management միջանկյալ ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Խաչատրյանի երկու որդիներին` Գուրգենին ու Արտյոմին։  Նրանք բաժնետոմսերի 12,71%–ի անմիջական սեփականատերերն են։ Եվս 5,98%–ը պատկանում է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղային` Արամ Խաչատրյանին։ Բաժնետոմսերի 11,21%–ը պատկանում է ռուսական «Ֆորա Բանկին», որը ներառված է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում։ Իսկ բաժնետոմսերի 3,17% –ը պատկանում է ընկերության թոփ–մենեջերներին` Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։