8։0. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ու անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ևս մեկ քայլ կատարեց չեմպիոնական տիտղոս նվաճելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում հաղթեց էստոնացի Հիլարի Միջիսալուին: Հայ ըմբիշը հաղթանակի հասավ ժամանակից շուտ 8:0 հաշվով:

Հաղթարշավը շարունակվում է. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանն էլ հաղթեցին մրցակիցներին

Ղարիբյանը մինչև եզրափակիչ հասնելը անցկացրել է երեք գոտեմարտ և միայն մեկ միավոր տվել մրցակիցներին: Առաջին գոտեմարտում Ղարիբյանը 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին:

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի շանս չտվեց ադրբեջանցի Մուրադ Բազարովին, որի նկատմամբ տարած հաղթանակը նույնպես գրանցվեց մինչև գոտեմարտին հատկացված վեց րոպեների ավարտը՝ 8:0:

Հայ ըմբիշի հաղթարշավը շարունակվեց նաև կիսաեզրափակիչում, որտեղ նրա գրոհների դեմ ոչինչ անել չկարողացավ արդեն էստոնացի Հիլարի Միջիսալուն:

Այսպիսով, վաղը՝ փետրվարի 12-ին, Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է թուրք Կարեմ Քամալի հետ:

Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա