Երևանում թալանել են դատավորի «Լեքսուս» ավտոմեքենան

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Երևանում երեկ՝ փետրվարի 9-ին, թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր, 48-ամյա Արծրուն Միրզոյանին։ Տեղեկությունը հաղորդում է Shamshyan.com-ը։

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ

Դատավորը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը։

Պայուսակի մեջ եղել են Միրզոյանի անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեներ և ոսկյա իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մալաթիա–Սեբաստիայի բնակիչները բողոքի ակցիա են անում «Հյուսիս–հարավի» կառուցման դեմ