ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։
«Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է»,– գրված է կենտրոնի facebook–յան էջում։
Հայ հրաշագործ բժիշկները, կամ ահռելի գոյացությամբ ծնված երեխայի բախտը բերել է
Հիշեցնենք` անցած տարվա նոյեմբերին էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 37-ամյա Կիմա Հակոբյանը 11-րդ երեխային էր լույս աշխարհ բերել:
Ռուսաստանում 33 տարեկան կինն արդեն 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել