Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա

Չնայած վնասվածքներին, պարզվում է` Մխիթարյանը «Ռոմայում» բոլորից հաճախ է գոլ խփում` 162 րոպեն մեկ։ Հնարավոր է, որ նա դաշտ դուրս գա «Ատալանտայի» հետ կարևոր խաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով մի քանի խաղ անցկացրեց պահեստայինների նստարանին թե՛ A սերիայի, թե՛ Եվրոպայի լիգայի ժամանակ։ «Այդուհանդերձ, նա հիմա արդյունավետության լավագույն ցուցանիշն ունի «Ռոմայում»»,– գրում է Calcionews24.com սպորտային պարբերականը։

Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփում գլխով. տեսանյութ

Այս խաղաշրջանում Մխիթարյանը խփել է չորս գոլ, իսկ «Ռոմայի» լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն՝ տասը։ Բայց Ջեկոն խաղացել է 1 952 րոպե, ուստի նա միջինում խփել է մեկ գոլ 195 րոպեում։ Իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել ավելի քիչ (541 րոպե դաշտում) և ավելի հաճախ գոլ խփել՝ 162 րոպեն մեկ։

«Այժմ «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ուզում է համախմբել թիմին «Ատալանտայի» դեմ շատ կարևոր խաղից առաջ»,– գրում է Corriere della Sera-ն։

Այստեղ նրանք կարող են նվաճել չորրորդ տեղը։ Ֆոնսեկան արդեն բազմիցս ասել է խաղացողներին, որ պետք է իրենց ուժերը դրսևորեն խաղաշրջանի բոլոր խաղերում։ Նրա խոսքով՝ դաշտում օգտակար կարող են լինել բոլոր խաղացողները, իսկ մարտավարական սխեմաները կարող են մշտապես փոխվել։

Թիմի առաջ ծառացած հարցերից մեկը գրոհային սխեմաներ կազմելն է։ Նախկինում Ջեկոն խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, հիմա նա փորձում է ուժերը այլ դիրքերում։ Չենգիզ Ունդերն առայժմ հիասթափեցնում է, իսկ Կլյուվերտը դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից հետո, որը ստացել է դեկտեմբերի 1-ին «Վերոնայի» հետ խաղում։

Այսպիսով, հավանական է դառնում, որ հիմնական կազմում կընդգրկվեն Կառլես Պերեսը և Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ «Ռոման» Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ «Ատալանտայից» հետ մնալով 3 միավորով։

9–րդ անգամ լավագույնը. Մխիթարյանը 2020-ին նվաճում կունենա, որն առաջինը կլինի նրա կյանքում