«Գրողը տանի, ախր նոր–նոր էի նիհարել». Գոհար Ավետիսյանը խոսել է հղիության մասին

Հայտնի դիմահարդարը խոստովանել է, որ մայրանալու հույսը իսպառ կորցրել էր, և նորությունն իր համար հրաշք է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հետևորդներին ցույց տվել գեղեցիկ կարգավիճակը։ Դիմահարդարը պատմել է իր զգացողությունների մասին, երբ իմացել է, որ մայրանալու է։

Գոհար Ավետիսյանը հղի է. նա երկրորդ անգամ է ամուսնացե՞լ

«Երբ իմացա, որ երեխայի եմ սպասում,առաջին բանը, որ մտքիս եկավ կրկին գիրանալն էր։ Գրողը տանի, ախր ես նոր-նոր էի նիհարել։ Հետո երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ իմ մայրանալու երազանքս կատարվել է, քանի որ դադարել էի դրան հավատալ»,–գրել է Գոհարը։

Նրա խոսքով` սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ մեր բոլոր աղոթքները և խնդրանքները  կատարվում են, ուղղակի համբերություն է պետք։

Նշենք, որ օրեր առաջ Գոհարը երկրպագուներին հայտնեց, որ երեխայի է սպասում։ Պարզ դարձավ, որ նա երկրորդ անգամ է ամուսնացել, սակայն չի ցանկանում ամուսնուն հանրությանը ներկայացնել, քանի որ դա իր անձնական կյանքն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին, տևական ժամանակ առաջին ամուսնալուծության մասին լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը, խոստովանեց, որ 2 ամիս է ինչ բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։

«Ձեռքերս դողում էին նկարելիս, ախր շատ էֆեկտով աղջիկ է». Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարը

Ամուսնալուծությունից հետո, Գոհարը անճանաչելիորեն փոխվեց։ Նա սկսեց նիհարել և առողջ ապրելակերպ վարել։ Երկրպագուները սկսեցին կատակել, որ ամուսնալուծությունը շատ դրական է անդրադարձել դիմահարդարի արտաքին տեսքի վրա։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի «բյութի» բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։