Ադրբեջանական և այլ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգեր. ԱԱԾ–ն հորդորում է հետ չզանգել

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս Facebook-ի իր էջում անդրադարձել էր այս խնդրին և հորդորել բաժանորդներին հետ չզանգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից զգուշացնում են`հետ չզանգել օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարներին, որովհետև հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն։

Սկանդալային «Դիանա Հարությունյանին» ազատ կարձակեն. ինչո՞ւ է ֆեյքերի դեմ պայքարն անիմաստ

«Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ»,–ասված է այսօր տարածված հայտարարության մեջ:

ԱԱԾ-ից իրազեկում են, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:

Մարտիրոսյան. «Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի անունից կարող է կեղծ լուր գեներացնել»

Նշենք, որ հունվարի 31–ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր այս խնդրին և հորդորել բաժանորդներին հետ չզանգել։