Հայաստանի գործարաններից մեկը Գրիգորի Լեպսի ճաշակով արտադրանք կտա. լուսանկարներ

Հայկական գործարանի և հայտնի ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսի միջև հետաքրքիր համագործակցություն է հաստատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. «Արտաշատի պահածոների գործարանի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բաբայանը Sputnik  Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իրենց գործարանը «Գրիգորի Լեպսի հյուրընկալ բակը» ապրանքանիշով հատուկ արտադրանք կտա։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հայտնի երգչի և ընկերության միջև։ 

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստի՞նն է երաժշտություն գրել Լեպսի երգերի համար

«Արտաշատի պահածոների գործարանի» և երգիչ Գրիգորի Լեպսի միջև պայմանագիրը ստորագրվել է այսօր` փետրվարի 10-ին։

«Բոլոր պահածոները կարտադրվեն Արտաշատի գործարանում։ Կվաճառվեն նաև Ռուսաստանում»,– նշեց Բաբայանը։

Նրա խոսքով` Լեպսն ու իր թիմը հայկական գործարանն ընտրել են բազմաթիվ արտադրողների արտադրանքը համտեսելուց հետո։

Կրաֆտային մթերքի և խմիչքների նոր շարքը, որը նախատեսված է տոնական ճաշկերույթի համար, գործարանը կարտադրի բացառապես ապրանքանիշի համար մշակած հատուկ բաղադրատոմսով։

Միևնույն ժամանակ ամեն ինչ մշակվել է Գրիգորի Լեպսի ճաշակի և նախասիրությունների համաձայն։

Նշենք, որ Արտաշատի պահածոների գործարանի արտադրանքը Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի «ARTFOOD»-ն է։

«Ինչու՞ ես այդքան լուրջ». Գրիգորի Լեպսը հրավիրում է երևանյան համերգին

Գրիգորի Լեպսը երգիչ է, երգահան, պրոդյուսեր, Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության անդամ։