Վարորդների վառելիքը վերջանում է․ «Վերին Լարս» անցակետում հսկայական հերթեր են

«Վերին Լարս» տանող ճանապարհին Վրաստանի կողմից մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.kvira.ge վրացական տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ Վրաստանից «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը փակվել է՝ ձնահյուսի վտանգի պատճառով։

Ուշադրություն. հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

«Ձնահյուսի վտանգի պատճառով Գուդաուրի-Քոբի ճանապարհի Մցխեթա-Ստեփածմինդա-Լարս հատվածում ցանկացած տեսակի տրանսպորտի երթևեկությունն արգելված է», - գրում է պարբերականը։

Նշվում է, որ ճանապարհի վրա չորս կիլոմետրանոց խցանում է գոյացել։ Վրացական ԶԼՄ-նեըը հայտնում են, որ վարորդների վառելիքը վերջանում է։

Հիշեցնենք՝ «Կազբեգ»- «Վերին Լարս» սահմանակետը Հայաստանն ու Ռուսաստանը կապող գործող միակ ցամաքային ճանապարհն է։