ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50 ուղևորվել է դեպի Դոհա։ Այս տեղեկությունը Facebook-յան էջում հրապարակել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան
Հայտարարությունում նաև ասված է, որ QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10-ին QTR285 Դոհա 22:00-Երևան 01:05 և QTR286 Երևան 02:45-Դոհա 05:50։
Նշենք, որ ՀՀ ամբողջ տարածքում փետրվարի 8–ից ձյուն է տեղում։ Օդերևութաբանների կանխատեսմամբ` որոշ մարզերում տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 11–ը։
Wizz Air–ը չվերթեր կիրականացնի Երևանից Կիպրոս և հակառակ ուղղությամբ