Սան Պաուլոյից Գյումրի. ինչն է բրազիլահայ երիտասարդներին Հայաստան բերել

«Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»,- առաջնորդվելով այս սկզբունքով՝ Արամն ու Թայիսը երկար ճանապարհ են կտրել՝ պատմական հայրենիք գալու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են Սան Պաուլոյի հայ համայնքի առանձնահատկությունների մասին։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ով կմտածեր, որ  Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց, Եղեռնից փրկվածների հետնորդներն արյան կանչով պատմական հայրենիք կվերադառնան նույնիսկ եթե նրանց երակներում այդ արյունը շատ քիչ մաս է կազմում։

Հայաստան է եկել Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելը

Արամ Փոլադյանն ու Թայիս Ասատրյանը (Ասատուրյան) Հայաստան են եկել հեռավոր Բրազիլիայից, ավելի ճիշտ՝ Սան Պաուլոյից Birthright Armenia ծրագրի շրջանակում։ Ծրագրին մասնակցում են երիտասարդ սփյուռքահայերը։

Արամը երկու շաբաթ է` Հայաստանում է, իսկ Թայիսը նախորդ տարվա դեկտեմբերից։ Հիմա նրանք ապրում են Գյումրիում գյումրեցիների ընտանիքներում։ Թայիսը Երիտասարդական պալատում պորտուգալերեն է դասավանդում ու ամեն երկու շաբաթը մեկ տարբեր թեմաներով սեմինարներ անցկացնում։ Արամը գրաֆիկ դիզայնով է զբաղվում։

Երկուսն էլ խոստովանում են` եթե ամեն ինչ լավ լինի, պատրաստ են Հայաստանում մնալ եթե ոչ ընդմիշտ, ապա երկար ժամանակով։ Հիմա նրանք կատարելագործում են իրենց հայերենը, ծանոթանում են հայկական մշակույթին, տեսարժան վայրերին, շփվում են տեղացի հայերի հետո, մի խոսքով՝ հետաքրքրվում են այն ամենով, ինչն իրենք «ժամանակակից Հայաստան» են անվանում։

105 տարեկանում կյանքը միայն սկսվում է․ ինչու է Իտալիայի քաղաքացին տեղափոխվել Հայաստան

«Բանն այն է, որ Սան Պաուլոյի հայ համայնքի մոտ մեր երկրի մասին պատկերացումները փոքր-ինչ հին են, դրանք պետք է թարմացվեն։ Սփյուռքի ամենամեծ թերությունը կտրվածությունն է ժամանակակից Հայաստանի իրականությունից», - ասում է Արամը։

Նա հինգերորդ սերնդի հայ է։ Արամը ժպիտով նշում է, որ իր բոլոր նախնիներն ամուսնացել են միայն հայերի հետ, բայց մայրը խախտել է  ավանդույթն ու ամուսնացել է բրազիլացու հետ։

Սակայն միևնույնն է, մանկուց հաղորդակից է եղել հայկական մշակույթին հիմնականում տատի շնորհիվ, որն, ի դեպ, մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու շատ է ուրախ է, որ թոռը որոշել է տեղափոխվել։ Արամն անգամ հայկական դպրոց է գնացել ու ազգային պարեր սովորել։

Մեր նյութի հերոսները վստահ են, որ թեև Սան Պաուլոյում մի քանի հայկական եկեղեցի, դպրոց ու ակումբ կա, իսկապես զգալ ու հասկանալ Հայաստանը կարելի է միայն տեղում։

Անիի ավերակներ այցելած թուրք ուսանողները «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրություն են ստացել

Բրազիլիայում բոլոր հայերը չէ, որ տեղեկություն ունեն Հայաստանի մասին։ Երիտասարդներն ասում են, որ իրենց հասակակիցներից շատերն անգամ պատկերացում չունեմ՝ ինչու են իրենց ազգանունները «յան»-ով վերջանում։

Թայիսը նշում է, որ Բրազիլիան բազմազգ երկիր է, ու ազգային բազմազանության մեջ շատ դժվար է պահպանել ինքնությունը։

«Երբ համայնքը նոր էր ձևավորվում, հայերը միայն հայերի հետ էին ամուսնանում։ Ժամանակի ընթացքում այդ «չգրված օրենքը» դադարեց գործել։ Վերջիվերջո Բրազիլիայում հայ գտնելն այդքան հեշտ չէ։ Ես ինքս 25%-ով եմ հայ»,-ասում է Թայիսը։

Թայիսի պապը երեխա էր, երբ հայտնվեց Բրազիլիայում։ Նա մեծացել է ՍԱն Պաուլոյում ու ամուսնացել բրազիլացի կնոջ հետ։

Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ

Թայիսը ժպիտով հիշում է՝ ինչպես է դրանից հետո իր տատը հարսին ասել՝ եթե հայ չես, բայց ամուսնացել ես որդուս հետ, քեզ լավ թրենինգ է պետք։

Այսպես հայկական մշակույթն ու ավանդույթները հաստատվեցին ընտանիքում։ Թայիսը դեռ մանկուց սովորել է հարիսա ու տոլմա եփել։ Արդեն մեծ տարիքում նա սկսել է ավելի մանրամասն ուսումնասիրել հայրենիքի մշակույթը, մասնավորապես՝ գրականությունը, ընդունվել է Սան Պաուլոյի համալսարան, որտեղ հայագիտության ամբիոն կա։ Հիմա նա երազում է ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում։

Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին արտոնյալ պայմաններ կտան

Թայիսի բառապաշարում «սուպերհայ» բառ կա․ նրա պատկերացմամբ` դա այն սփյուռքահայերն են, որոնք ավելի լավ են տիրապետում հայերենին, ավելի շատ բան գիտեն պատմական հայրենիքի մասին ու ավելի սերտ կապեր ունեն Հայաստանում։

Երկու զրուցակիցս էլ մի հետաքրքիր փաստ են արձանագրում․ հայկական մշակույթն ասես «կլանում» է այլ մշակույթները։  Նրանց խոսքով՝ բրազիլացիներից շատերը, հայերի հետ ամուսնանալիս ամբողջովին վերցնում են հայկական ավանդույթներն ու սովորույթները, սովորում են հայկական խոհանոցին ու երբեմն անգամ հայերեն։

Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Արամն ու Թայիսը որոշ չափով տեսնում են իրենց առաքելությունն են համարում Սան Պաուլոյի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելը։

Նրանք համոզված են, որ կարևոր է տարածել Հայաստանի մասին «նորացված» տեղեկություններ, պատմել ժամանակակից երաժշտական խմբերի ու փոփ-կատարողների, մարդկանց կյանքի  ու նախասիրությունների մասին։ Այդ ամենը թույլ կտա ավելի շատ մարդ ներգրավել հայկական համայնքի շրջանակում ու նպաստել դրա զարգացմանը։