«Հարավկովկասյան երկաթուղին» նոր գլխավոր տնօրեն ունի

Ընկերության նախկին ղեկավարը, որը 2015 թվականից այդ պաշտոնն էր զբաղեցնում, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում այլ աշխատանքի է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ընկերության նոր տնօրեն է նշանակվել «Հյուսիս-կովկասյան երկաթուղու» տնտեսության, ֆինանսների ու կորպորատիվ համակարգման պետի տեղակալ Ալեքսեյ Մելնիկովը։

ՀԿԵ–ին հանձնված պետական գույքն օտարվել է կառավարության որոշման պահանջների խախտմամբ

«Հարավկովկասյան երկաթուղու» նախկին տնօրեն Սերգեյ Վալկոն, որը 2015 թվականի սեպտեմբերից այդ պաշտոնն  էր զբաղեցնում, Գրձելյանի խոսքով, այլ աշխատանքի է անցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում։

Ինչու են ՀԿԵ մեքենավարները մեկնել Ռուսաստան

Հյուսիս-Կովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղու» մասնաճյուղն է, որը կառավարում է փոխադրումները Ռուսաստանի հարավում։

Գյումրիում մեքենավարները դարձյալ դժգոհ են. ինչ են նրանց պատասխանել ՀԿԵ–ից

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: