ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայտնի հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հումորային տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում կնոջ՝ Ժաննա Լևինայի մասնակցությամբ։ Տեսանյութում Ժաննան բռնցքամարտի ձեռնոցներով հարվածում է տանձիկին, իսկ Մարտիրոսյանը նրան խորհուրդներ է տալիս։
«Ցնցող կին»,–տեսանյութին կից գրել է Մարտիրոսյանը։
Հայտնի զույգի հետևորդները մի շարք հաճոյախոսություններ են գրել նրանց հասցեին։ Օգտատերերի մի մասն էլ հումորային մեկնաբանություններ է գրել։
Սիրունիկը, Ջոկերն ու Էրոսը նշում են ծննդյան տարեդարձը. լուսանկարներ
«Իմ կինն էլ սկզբում այդպես թեթև էր մարզվում, իսկ հիմա վախենում եմ անգամ գարեջուր խմել», «Գեղեցկուհի և հրաշք կին, առողջություն ու սեր ձեր ընտանիքին», «հիանալի զույգ եք»,–գրել են նրանք։
Հասուն աղջիկները լուսանկարվում են «կենդանի» ծաղիկների հետ. Ժաննա Լևինա
Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց առաջնեկը, նրան կոչեցին Ժասմին։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։