«Արփին սահնակին «սնահակ» է ասում». Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային էջերի հետևորդները վստահ են, որ եթե մշտազբաղ վարչապետն է ժամանակ գտնում սեփական երեխաների համար, ապա մնացած ծնողները բողոքելու տեղ չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում դստեր՝ Արփիի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։

«Մեծացել եմ ես արդեն...». Փաշինյանները նշում են Աննա Հակոբյանի ծննդյան օրը. տեսանյութ

«Արփին սահնակին «սնահակ» է ասում։ Այսօր ահագին սնահակ քշեցինք»,- նշել է նա։

Լուսանկարը ավելի քան 27.000 «լայք» է հավաքել։

«Աստված պահի, շատ ջերմ լուսանկար է», «անուշ բալիկ ունեք պարոն Փաշինյան», «եթե այսքան զբաղված հայրիկը ժամանակ ունի երեխային տրամադրելու, ապա մնացած պապաները չպետք է բողոքեն»,– գրել են էջի հետևորդները։

Նիկոլ Փաշինյանը ձնագնդիկով խփեց լրագրողներին. տեսանյութ

Օրեր առաջ ՀՀ վարչապետը Պետական պահպանության ծառայության տեսախցիկների ֆիքսած տեսանյութն էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է անծանոթ փոքրիկը վազելով փարվում նրան։ Երեխայի պահվածքը վարչապետին լավատեսության հիմք էր տվել։