Երևանի Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում նկարահանված տեսանյութը լուրջ քննարկման առիթ է դարձել Facebook սոցիալական ցանցում։ Փողոցը բացառապես կանաչ լույսի տակ ու վերգետնյա անցումով հատող թափառող շունը հիացրել է բոլորին։
«Հարգելի կամիկաձե հետիոտներ, դիտեք այս վիդեոն և հետևություն արեք»,– գրել է հրապարակման հեղինակը։
Շան դաստիարակությամբ հիացած մարդիկ մեկնաբանություններում գրել են. «Երևանի բոլոր անմիտ հետիոտներին կարող է «մաստեր կլաս» տալ այս հրաշք շնիկը»։
Ինչպես են կատուները դուրս գալիս լաբիրինթոսից. զվարճալի տեսանյութ
Պարզվում է` տեսանյութի հերոսին շատ լավ են ճանաչում Աջափնյակի բնակիչները։ Օգտատերերից մեկը գրել է. «Մեր Էնջին է։ Շատ մարդկանցից խելացի է ու կարգուկանոնով»։
«Էս շանը տեսնելուց հասկացա, որ պետք է լիքը մարդկանց ստերիլիզացիա անել»,– գրել է մեկ ուրիշը։
Մեկն էլ ափսոսանք է հայտնել, որ քաղաքապետարանը ստերջացրել է կենդանուն։
«Էս շունը պիտի բազմանար։ Քաղաքապետարանը պիտի փողոցն անթույլատրելի վայրերով անցնող հետիոտներին ստերջացնի, ոչ թե Էնջիի նման խելացի շներին»,– գրել է նա։
Շան տեսանյութն արդեն հազարավոր արձագանքների է արժանացել Facebook-ում։ Իսկ տեսանյութը մեծ արագությամբ տարածվում է ու գովեստի նոր խոսքեր ավելացնում Էնջիի հասցեին։
«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան