Վաղուց «Օսկարն» այսքան աստղային չէր եղել։ Ինչ արժե միայն իր կարևորությամբ ոչ այդքան էական «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգը, որում արձանիկի համար կպայքարեն Ալ Պաչինոն, Ջո Փեշին, Էնթոնի Հոփքինսը, Թոմ Հենքսը և Բրեդ Փիթը, իսկ գլխավոր դերասանական անվանակարգում` Անտոնիո Բանդերասը, Լեոնարդո Դի Կապրիոն, Ադամ Դրայվերը, Ջոնաթան Փրայսը և Խոակին Ֆենիքսը:
Հայտնի է` որ դերասաններն ու ֆիլմերն են «Օսկար» մրցանակի հավակնում
Լավագույն դերասանուհիների թվում են Ռենե Զելվեգերը, Շարլիզ Թերոնը, Սքարլեթ Յոհանսոնը և ուրիշներ։
Անվանակարգերում ներկայացված են տարբեր սերնդի աստղային ռեժիսորներ` Սկորսեզեն և Տարանտինոն, իսկ ամենագլխավոր ինտրիգը, ինչպես միշտ, լավագույն ֆիլմ անվանակարգում է, որտեղ քննադատները գլխավոր ֆավորիտ են համարում հարավկորեական «Մակաբույծներ» ֆիլմը և Սեմ Մենդեսի ռազմական` «1917» դրաման։
«Մայրիկ, թեյնիկը դիր, Օսկար եմ բերում», կամ ինչպես ջրի ձևը հաջողության բանաձև դարձավ
Սակայն պետք չէ մոռանալ, որ «Օսկարի» մաս են կազմում անկանխատեսելի անակնկալները, որոնք հավանաբար հանդիսատեսին կզարմացնեն նաև այս անգամ։
Ի դեպ, մրցանակաբաշխության պատմության մեջ երրորդ անգամ՝ այն կանցկացվի առանց հաղորդավարի։
Օգտատերերն ընտրել են «Օսկար 2019»–ի ամենագեղեցիկ զգեստը. այն տղամարդ է կրում