ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհին այսօր, ժամը 11։35-ին «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավտոմեքենան բարձված է եղել մանկական տակդիրներով, որոնք թափվել են ու լցվել ճանապարհին։ Մի ուղղությունը փակվել է։
Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի վարորդին` 23-ամյա Վլադիսլավ Կ.–ին, և ուղևորին` 50-ամյա Յուրա Բ.-ին։ Վերջինը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Վթարի մասին տեղեկություններ է հայտնել նաև shamshyan.com կայքը, ըստ որի` տուժածները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են։