ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում երկու եղբոր են դանակահարել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով 30 և 35 տարեկան տղամարդիկ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել երեկ։
Ավագ եղբոր վնասվածքը եղել է կրծքավանդակին։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։ Հիվանդանոց են գնացել մեծ թվով իրավապահներ, որոնք, մեր տեղեկություններով, պարզել են, թե ով է եղբայրներին դանակահարել։
Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ըստ շրջանառող լուրերի՝ դանակահարությանը նախորդել է ինչ-ինչ հարցերի շուրջ վիճաբանությունը, որի ընթացքում էլ եղբայրները դանակի հարվածներ են ստացել։
«Իմ մահը մոտ է». Ալավերդու բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել, բնակարանում` գրություն