ՀՀ նախագահի տիկինը վիրահատվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում գտնվող Նունե Սարգսյանին տեսակցելու է գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, գտնվում է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Sputnik Արմենիայի աղբյուրների տեղեկություններով` նախագահի կինը սրտի վիրահատության է ենթարկվել։ Տեղեկություններ կան նաև, որ Արմեն Սարգսյանն այս պահին գտնվում է տիկնոջ մոտ։

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է. նախագահի տոնական և ընտանեկան լուսանկարները

Իսկ 168.am-ը հայտնում է, որ Նունե Սարգսյանին տեսակցության է գնացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` անցյալ տարեվերջին վիրահատության էր ենթարկվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վիրահատությունը կատարվել էր արտասահմաում։ Վիրահատության պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվել, բայց դրանից հետո Արմեն Սարգսյանը քայլում էր ձեռնափայտի օգնությամբ։

Նախագահ Սարգսյանին վիրահատել են. որտե՞ղ կդիմավորի նա Նոր տարին