ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոմա»– «Բոլոնիա» հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ։
Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ–ն ամփոփել է քվեարկության արդյունքները
Խաղի ընթացքում առաջին գոլը խփեց «Բոլոնիան», հետո հաշիվը հավասարվեց, քանի որ «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ստեֆանո Դենսվիլին ինքնագոլ գրանցեց։ Դրան հաջորդեց «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Մուսա Բարոուի դուբլը։
Մխիթարյանը գլխի գեղեցիկ հարվածով գոլ խփեց երկրորդ խաղակեսում։
«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց 2-3 հաշվով։
Հիշեցնենք` հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 5-ին կայացած «Ռոմա»–«Տորինո» խաղի ժամանակ ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից։